Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Չեխիայում մարիխուանայով բուժումը կդառնա օրինական

Չեխիայում մարիխուանայով բուժումը կդառնա օրինական

Չեխիայի խորհրդարանի վերին պալատը` սենատը, այսօր կողմ է քվեարկել մարիխուանան բուժման նպատակով օգտագործելու օրինականացմանը: Այս մասին հայտնել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Պետր Վիխը: 

 

Ներկա գտնվող 74 սենատորներից 67-ը օրինագծի օգտին են քվեարկել: Օրենսդիրներից միայն երկուսն են դեմ արտահայտվել:

 

Օրինագիծը ենթադրում է, որ սկզբնական շրջանում Չեխիա կներմուծվի Նիդեռլանդներում կամ Իսրայելում աճեցված կանաբիսը, այնուհետև այն Չեխիայում կարտադրվի։

 

Այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան Չեխիայում մարիխուանա աճեցնել, պետք է ստանան պետական արտոնագիր: Ենթադրվում է, որ նման թույլտվություն ստանալը կարժենա 100 դոլարից քիչ ավելի:

 

Տնային պայմաններում, սեփական նախաձեռնությամբ, առանց թույլտվության կանաբիսի աճեցումն առաջվա նման արգելված է կպատժվի օրենքով:

 

Դեղատներում մարիխուանան հիվանդներին կվաճառվի բացառապես բժիշկների կողմից էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման միջոցով:

 

Մարիխուանայի վաճառքը հիմնականում կօգնի էկզեմայով և ցնցումներով տառապող հիվանդներին:

 

Սենատի կողմից հավանության արժանացած օրինագիծն ուժի մեջ կմտնի Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի կողմից ստորագրվելուց հետո:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ